Panorama.am-ը գրում է․
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ստորագրել են մարդու իրավունքների և ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից և ՄԻՊ գրասենյակից:
«Այս փաստաթուղթը հնարավորություն կտա միասին խորհելու, թե ինչպես կարելի է անել, որ ավելի արդյունավետ դառնան նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները, և եթե այդ ուղղությամբ կան որոշակի դիմումներ, բողոքներ, գանգատներ, մենք կարողանանք համատեղ օրինական կարգով ընթացք տալ»,- ասել է Աղվան Հովսեփյանը:
«Մենք այսօր այստեղ ենք այն հույսով, որ այս Փոխըմբռնման հուշագիրը լինելու է իսկապես գործուն, իսկապես աշխատանք է կատարվելու: Միաժամանակ նշեմ, որ մեր դիմումատուների համար մենք շարունակելու ենք երաշխավորել օրենքով պարտադիր գաղտնիության պայմանները, այսինքն՝ մեր համագործակցությունը երբեք չի լինելու ի վնաս որևէ քաղաքացու»,- իր հերթին նշել է Կարեն Անդրեասյանը:
Ստորագրված փաստաթղթով նախանշվել են հստակ կառուցակարգեր՝ մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու նպատակով։
Մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանը և Քննչական կոմիտեն համաձայնել են կազմակերպել քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած խնդիրների համատեղ քննարկումներ, յուրաքանչյուր տարվա արդյունքներով անցկացնել խորհրդակցություններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



