IskandaryanAraratnews.am-ը գրում է․

«Հայկական ուղղաթիռը խոցելը պատահական չէր: Կրակոցը պատահական չէր: Այնպես չէր, որ մի մարդ վերցրել ու կրակել է պատահական»,- լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ անհանգստանալու պատճառ ունի միայն Բաքուն, քանի որ սա հենց Բաքվի կողմից է արված. «Ուղղաթիռները առաջին օրը չէ, որ թռչում են նեյտրալ տարածքում: Բաքուն ունի պատճառ անհանգստանալու, մանավանդ այն պարտությունից հետո, որը կրեց օգոստոսյան հրադադրի ռեժիմի խախտման ժամանակ: Ուսուցողական թռիչքները մի օրով չեն լինում, և մեր ուղղաթիռները այնտեղ թռիչքներ էին իրականացնում տևական ժամանակ: Եվ վերցնել ու միանգամից կրակել ուղղաթիռին, պետք է որ իր պատճառն ունենար»:

Բանախոսը սխալ է համարում այն կարծիքը, թե այդ քայլն ուղղված էր Ռուսաստանի դեմ: Ինչ վերաբերում է միջազգային հանրության կարծիքին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը որևէ կողմին կմեղադրի կամ կպատժի: Միջազգային կազմակերպությունները փորձում են պահել ստատուս-քվոն, իսկ Մինսկում արդեն փորձում են ինչ-որ կերպով պահել և գայլերին կուշտ, և ոչխարներին՝ կենդանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել