1in.am-ը գրում է․

Ռուսաստանի Օրենսդրական գործունեության հարցերով կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի վավերացման մասին օրինագծին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության կայքը:
Օրինագիծը ներկայացվել էր ԱԳՆ-ի ու էկոնոմիկայի զարգացման հարցերով նախարարության կողմից և կքննարկվի կառավարության նիստին:
«Օրինագծի ուժի մեջ մտնելը Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա գործարկել բացառումների ու սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման և պայմանագրի մասնակից երկրների շուկաներում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ հասանելիության գործընթաց »,- ասվում է հաղորդագրությունում:
Դրանով իսկ ստեղծվում է հիմք՝ առևտրատնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ուժեղացման համար:



