1in.am-ը գրում է․

Եվրամիությունը և Վրաստանն անհանգստացած են Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության մասին պայմանագրի նախապատրաստմամբ: Այս մասին գրում է Interfax-ը՝ հղում անելով ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի առաջին նիստի արդյունքներով կոմյունիկեին:
«Ասոցացման խորհուրդը մտահոգություն է հայտնել, այսպես կոչված, միության և ինտեգրման պայմանագրի նախագծի կապակցությամբ, որն այժմ քննարկվում է Ռուսաստանի և Աբխազիայի փաստացի իշխանությունների միջև: Հարավային Օսիայի փաստացի իշխանությունների հետ համանման աշխատանքների մասին հաղորդագրությունները նույնպես անհանգստություն են առաջացնում, քանի որ հակասում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը և չեն նպաստում տարածաշրջանում լարվածության թուլացմանը»,- նշվում է փաստաթղթում:
ԵՄ-ն մտադիր է նաև այս հարցը քննարկել Ռուսաստանի հետ:



