1in.am–ը գրում է.
Apple ընկերության արժեքը գերազանցել է ռուսական ամբողջ ֆոնդային շուկայի կապիտալացումը: Այս մասին է հաղորդում է Forbes պարբերականը: Այս իրադրությանը միանգամից մի քանի պատճառներ են հանգեցրել: Եվ առաջին հերթին նավթի և գազի գների անկումը:
Պարբերականը նշում է, որ այս տարի Apple ընկերության շուկայական արժեքը աճել է 147 միլիարդ դոլարով և նոյեմբերի 13-ի դրությամբ կազմել 652 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ ռուսական ֆոնդային շուկայի կապիտալացումը նվազել է 234 միլիարդ դոլարով և կազմել 531 միլիարդ դոլար: Տարբերությունը 121 միլիարդ դոլար է կազմում:
Forbes-ը գրում է նաև, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե ամերիկյան ընկերության հաջողությունների, այլ ռուսական տնտեսության սարսափելի վիճակի մասին:
Ռուսաստանում ստեծված իրավիճակի գլխավոր պատճառներից պարբերականը նշում է նավթի և գազի գների անկումը: Դրանից բացի, ռուսական շատ ընկերություններ արտասահմանյան արժույթով պարքեր ունեն, այդ պատճառով էլ շուկայում դրանց իրական արժեքը այնքան էլ բարձր չէ: Դրանից բացի, նավթի գնի հետ մեկտեղ նվազել է նաև ռուբլու գինը, և այդ ընկերությունները պարտքերը փակելու գործում առավել մեծ դժվարություններ ունեն:



