Lurer.com–ը գրում է.

Ռուսաստանից արտաքսվել են մի խումբ լեհ դիվանագետներ իրենց կարգավիճակին անհամապատասխան գործունեության համար՝ ի պատասխան Լեհաստանից ռուս դիվանագետների արտաքսմանը: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրությանը:

«Այո, ցավոք, լեհական իշխանություններն իսկապես նման ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված քայլ են ձեռնարկել: Այդ առնչությամբ ռուսական կողմը ձեռնարկել է ադեկվատ պատասխան միջոցներ»,- ընդգծել են ԱԳՆ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել