Newsbook.am-ը գրում է․

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհն առաջացել է շենքում գործող սաունայի պատճառով: NewsBook-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը:  Համալիրի դիմահարդարման սենյակին կից գործում է սաունա: Հրդեհն առաջացել է այնտեղ, որից հետո ծուխը լցվել է համալիրի փոքր դահլիճ: Փրկարարներին հաջողվել է մարել կրակը: Մեր այն հարցին, թե ի՞նչ վնասներ է կրել շենքը, Արման Ցոլակյանն ասաց, որ սաունան ամբողջությամբ այրվել է, իսկ շենքն առանձնապես չի տուժել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել