Interpress.am-ը գրում է․

Կրեմլի անգլալեզու հեռուստատեսային ծառայությունը Մեծ Բրիտանիային առաջարկում է քարոզչության և«փայլաթիթեղից գլխարկի դավադրության» համակցում:

«Ռուսաստանն Այսօր» (RT) Կրեմլի անգլալեզու հեռուստատեսային ծառայությունն իր թողարկումը Միացյալ Թագավորությունում սկսել է այս ամսվա սկզբին: Գլխամասային գրասենյակը գտնվում է Ուեսթմիստերի մոտ: Այս ալիքի միջոցով RT-ի քարոզչական և «փայլաթիթեղից գլխարկի դավադրության» միաձուլումը ճառագայթի նման կթափանցի միլիոնավոր բրիտանացիների տներ:

Բարի գալուստ Վլադիմիր Պուտինի ապատեղեկատվական մատրիցան: Ժամանակակից Ռուսաստանի նոր ինստիտուտի զեկույցից պարզ է դառնում, որ  RT-ն պարզապես Կրեմլի ագրեսիվ լրատվական գործողությունների մի մասն է: Մեթոդները ներառում են հազարավոր «առցանց սադրանքներ», արտասահմանում ընդունված քաղաքական բառախաղերի ստեղծում, արևմուտքի խոսքի ազատության ու պետական դիվանագիտության մոդելի օգտագործում Մոսկվայի կողմնակալ նպատակների համար:

RT –ն հիմնադրվել է 2005 թ. և, ըստ Ժամանակակից Ռուսաստանի ինստիտուտի հեղինակներ Պիտեր Ռոմերանցեւի և Մայքլ Ուայսի, ունի մոտ $ 300 մլն բյուջե: Այն հեռարձակվում է անգլերեն, արաբերեն եւ իսպաներեն լեզուներով, նախատեսված են նաև ֆրանսերենն ու գերմաներենը, նշում են հեղինակները:«Ամբողջ աշխարհում 600 միլիոն մարդ եւ 3 մլն հյուրանոցային համարներ կարող են ընդունել ալիքը», – գրել են պարոնայք Ռոմերանցեւ եւ Ուայսը:  RT –ն ասում է, որ իրենց նյութերը ստանում են  YouTube-ի միլիարդավոր դիտորդներ, ինչն այն տեսահոլովակային դաշտում դարձնում է ամենաշատ դիտվող ալիքներից մեկը:

Հեղինակները նշում են՝ ի տարբերություն սառը պատերազմի ժամանակ Կրեմլի քարոզչությանը, որի նպատակը կոմունիստական կայությունն ապահովելն էր, RT գաղափարապես խառն է եւ «hybridic»:

Հեռուստաալիքը կարող է ներկայացնել Մերձավոր Արևելքի Հոլոքոստը հերքող աջ ծայրահեղականի եւ հաջորդ րոպեին հրավիրել բրիտանական խորհրդարանի ձախ ծայրահեղական պատգամավորի՝ քննարկելու Ուկրաինայի հարցը:

«Եթե խորհրդային տարիներին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ ինքնիշխանությունը», շարունակ օգտագործվում էին քողարկելու դրանց նկատմամաբ հակասական մոտեցումը, պուտինականները (Putinists) այդ հասկացություններն օգտագործում են երկիմաստ՝ ենթադրելով, որ Արևմուտքը դրանք լուրջ չի ընդունի»: Նպատակն է ոչ այնքան համոզել, որքան խճճել ու շփոթել:

Այս ջանքերի ազդեցությունը մեծ եւ բազմազան լրատվամիջոցների շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան են, կասկածելի է: Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում ռուսական քարոզիչները պետք է մրցակցեն տասնյակ այլ տպագիր, հեռարձակվող եւ թվային թողարկումների հետ: RT-ի ու կայքի նյութերն այն մասին, թե ինչպես էր պաշտպանության նախկին քարտուղար Պոլ Վուլֆովիչը ծրագրել 9/11-ը, ինչպես է ԱՄՆ ստեղծվել Ebola-ն, իրենց են վարկաբեկում, չնայած միշտ կգտնվեն դյուրահավատ հեռուստադիտողներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել