ԼՂՀ ԱԳ նախարարը. Հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է ԵԱՀԿ Մինսկի խմբի  խաղաղարար ջանքերինPanorama.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կողմերը քննարկել են ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի Ադրբեջանի կողմից խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է նախ և առաջ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել