Քննարկվել է Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված՝ Երևանում անցկացվելիք միջոցառումների ցանկըLife.panorama.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի կազմում ներգրավված են Երևանի քաղաքապետի տեղակալները, խորհրդականները, Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, վարչությունների պետեր, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների տնօրեններ։ Նիստի օրակարգում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Երևան քաղաքում նախատեսվող միջոցառումների ցանկի քննարկումը, հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելն ու կազմակերպչական այլ հարցեր։ «Ներկայացված ծրագիրը ենթակա է համալրման, և այն ամբողջացնելու, վերջնական տեսքի բերելու համար պարբերաբար հրավիրելու ենք նիստեր՝ լսելու հանձնաժողովի անդամների առաջարկությունները։

Ակնկալում եմ ճանաչողական բնույթի միջոցառումներով հագեցած ընդգրկուն ծրագիր։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Երևանի քույր և գործընկեր մի շարք քաղաքներում հուշաքարեր, խաչքարեր արդեն տեղադրվել են, նաև դեռ պետք է տեղադրվեն ու պետք է կազմակերպվեն ցուցադրություններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել