1in.am-ը գրում է.
Սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին այսօր Սուրբ Հարություն եկեղեցում ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին:
Այնուհետև Հ. Ղարիբյանին հուղարկավորեցին Շահումյանի գերեզմանտանը հոր՝ դերասան Իշխան Ղարիբյանի կողքին:
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Հասմիկ Ղարիբյանի մասին միայն դրական հիշողություններ ունի: Նա «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ Հասմիկ Ղարիբյանը մտածում էր «7.5»-ի կանանց տարբերակը նկարել, որտեղ իրենց դերը կունենային Լուիզան, Հասմիկը և մի քանի այլ սիրված դերասանուհիներ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1482593.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



