Ինչպես գիտենք, ոչ իշխանական ուժերը համախմբվել են իշխանափոխության գաղափարի շուրջ: Այս շարժումն իր վերջնական նպատակին հասցնելու համար անհրաժեշտ է քաղաքական դաշտի միասնություն՝ տարբեր կուսակցությունների ու քաղաքական ուժերի համախմբում:
Այսօրվա լրահոսից դժվար չէ հասկանալ, որ Տիգրան Կարապետյանի՝ ոչ իշխանականներին միանալու առաջարկն ընդունված է: Մասնավորապես, այսօր Տիգրան Կարապետյանը հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը հաջորդ հանրահավաքին լինելու է հարթակում:
Եռյակը շարունակում է համալրվել հզոր մարդկային և այլ ռեսուրս ունեցող քաղաքական կառույցներով: Տիգրան Կարապետյանը նորից քաղաքական էպիկենտրոնում է: Սա նշանակում է լայն ապտակ իշխանություններին:
Կարծում եմ, եթե համաժողովրդական շարժմանը միանա նաև Արշակ Սադոյանը, իշխանափոխությունն անխուսափելի կլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=366888973489831&id=100005061945890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել