Տ.Ուրիխանյանը մեկնաբանում է Ր. Հովհաննիսյանի կողմից ներկայացված հռչակագրի նախագիծըPanorama.am-ը գրում է․

«Հայաստանում ապրելը դժվար է, առկա է սոցիալական ու տնտեսական ճգնաժամ, առկա է նաև իրավական ճգնաժամ, ՀՀ-ից մարդիկ գնում են, որովհետև չեն կարողանում ապահովել նվազագույն կենսակերպ: Առկա է աղքատություն, գործազրկություն, մենաշնորհներ, կոռուպցիա և այս ամենի դեմ անհրաժեշտ է պայքարել և այս ամենի դեմ որոշ լուծումներ առաջարկող կետերից բաղկացած օրակարգ մենք՝ ոչ իշխանական ուժերի հետ մեկտեղ, այդ թվում և «Ժառանգության» հետ, արդեն առաջադրել ենք իշխանությունների առջև, որը թեման, ըստ էության, փակեց՝ ինքն իր գլխին բերելով իշխանափոխության հարցը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված հռչակագրի նախագիծը, որի տակ, ըստ կուսակցապետի, պետք է ստորագրեն եռյակը ներկայացնող ուժերը:

Ըստ պատգամավորի՝ բոլոր նրանք, ովքեր խանգարում են թվարկած խնդիրների լուծման գործընթացին պետք է ազատեն որոշումների կայացման դաշտը իրենց ներկայությունից. «Այս ճանապարհով գնում ենք մենք, կազմակերպում ենք հանրահավաքներ և ոչ միայն, որովհետև հանրահավաքները լավ օրից չէ, որ կազմակերպում ենք և լավ օրից չէ, որ քաղաքացիները գալիս են հանրահավաքների, մոբիլիզացնում ենք երկրի բնակչությանը՝ դրա համար տրամադրելով կուսակցական ռեսուրս և այլն: Եվ ակնկալում ենք մեր բնակչության առնվազն 90 տոկոսի մասնակցությունն ու դերակատարումը այս գործընթացում»:

Հետևաբար,  մնացած ամենը, շարունակեց Տ.Ուրիխանյանը, բացարձակապես երկրորդական է, մնացածը ամենը պարզապես տարբեր ամբիցիաների, տարբեր ուղեղային կենտրոնների շահերի, սեփական գոյությունն արդարացնելուն ուղղված հիմնավորումներով տեղեկատվական դաշտ նետվող ձևակերպումներ են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել