miqayel.melqumyan-1Araratnews.am-ը գրում է․

Այսօր Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին՝ կապված «Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին»» կառվարության նոր օրենքի նախագծի հետ:

«Կապված թվաքանակի հետ, նշեմ, որ այստեղ պետռեգիստրի տվյալներն են, բայց իրական բնակչության տվյալների և պետռեգիստրի տվյլաների միջև էական տարբերություն կա: Ինչպես եք վարվելու այդ դեպքում: Բացի այդ գազի և էլեկտրաէներգիայի միջին խմբաքանակները, որ վերցրել եք թանկացումից առաջ, թե հետո, չեք կարծում, որ ձմռան 3-4 ամիսներին որոշակի հավելման մեխանիզմ լինի»,-ասաց Մելքումյանը և հավելեց, որ ճիշտ կլինի օրենքի անունը դնել սոցիալական աջակցություն սահմանամերձ համայնքերի բնակչությանը:

Ի պատասխան Վաչե Տերտերյանն ասաց, որ օժանդակելով բնակչին, իրենք օժանդակում են համայնքին, և զուտ օրենքի տեսանկյունից այսպես օրենքը անվանելը ավելի հնչեղ է:

«Ինչ վերաբերում է պետռեգիստրի տվյալներին, իրենք արտացոլում են բոլոր այն բնակիչներին, ովքեր որ հաշվառված են այդ համայնքում: Օժանդակումը տրվելու է այն բնակիչներին, ովքեր մշտապես այնտեղ են: Իսկ նրանք, ովքեր ռեգիստրում գրանցված են, բայց չեն բնակվում այնտեղ, նրանց օժանդակություն չի տրմադրվի: Ինչ վերաբերվում է հաշվարկին, ապա նշեմ, որ այն արվել է մինչև թանկացումը և թանկացումից հետո, հաշվի է առնվել նաև սեզոնայնությունը»,-ասաց Տերտերյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել