Panorama.am-ը գրում է ․
«Եռյակի առաջնորդների միջև հանդիպում չի եղել, եռյակն էլ դրանից հետո դեռ նիստ չի գումարել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան հարցի, թե արդյոք քննարկել են ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի առաջնորդները «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած հռչակագիրը:
Հիշեցնենք, հինգշաբթի օրը Ր. Հովհաննիսյանը, խախտելով երկարատև լռությունը եռյակի գործընկերների քննարկմանը ներկայացրեց համաժողովրդական շարժման հռչակագրի նախագիծ, որով ամրագրում է շարժման նպատակները՝ «ազատ, անկախ և սահմանադրական Հանրապետության հաստատումը, որին հասնելու հիմնական միջոցն է անհապաղ, ամբողջական և համակարգային իշխանափոխությունը՝ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրամայականով, որի միակ թիրախը ժողովրդին և քաղաքացուն պատկանող հաշվետու, իրավակարգ իշխանության ձևավորումն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



