ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհովPanorama.am-ը գրում է․

«ԼՂ հակամարտության լուծումը բխում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում՝ նշել է ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան սեյյեդ Ալի Սաղայիանը:

Դեսպան Սաղայիանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Իրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Իրանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որպեսզի բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվեն խաղաղ ճանապարհով. Հակամարտության լուծումը բխում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից»:

ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը, անդրադառնալով Հասան Ռոհանիի՝ օրերս Ադրբեջան կատարած այցին, և այդ համատեքստում Իրան-Հայաստան հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբե՛ք թույլ չի տվել, որպեսզի առկա խնդիրները ստվեր նետեն հարևանների հետ ունեցած հարաբերությունների վրա. Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, իսկ Ադրբեջանը շիական երկիր է. ահա այդ երկու հանգամանքների պատճառով է, որ Իրանը երկու երկրների հետ էլ լավ հարաբերություններ ունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել