Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
Վիկտորիայի պառլամենտական գավազանը

Վիկտորիայի պառլամենտական գավազանը պետական իշխանության խորհրդանիշն էր։ 1891 թ.-ի հոկտեմբերի 9-ին այն կորավ։ Այդ օրը Թոմաս Ջեֆրի անունով մի ինժեների նկատեցին պառլամենտի շենքի միջանցքով վազելիս։ Նրա ձեռքում գավազանի մեծության մի փաթեթ կար։ Ոստիկանությունը նրա տանը հայտնաբերեց գործիքներ, որոնց օգնությամբ գողության ժամանակ կարող էր բացվել այն ցուցափեղկը, որտեղ գավազանը պահպանվում էր։ Այնուամենայնիվ, Թոմասին հաջողվեց խուսափել բանտից անբավարար ապացույցների շնորհիվ։
Ոմանք կատակով պնդում էին, որ հենց պառլամենտի աշխատակիցներն են գավազանը վերցրել, իսկ հետո մոռացել այն մոտակա հարեմներից մեկում։ Հետաքննությունն իրականացնող մարմիններն այդպես էլ չկարողացան արձանագրել, թե ուր էր անհետացել գավազանը, սակայն արձանագրեցին, որ հարեմներից ոչ մեկում գավազան չկար։
Ինքնին գավազանի արժեքն այնքան էլ մեծ չէ, սակայն այն վերադարձնողին 50000 դոլար պարգևավճար է խոստացվել։ Այնպես որ գանձեր որոնողները կարող են սկսել իրենց որոնողական աշխատանքները Մելբուրնից և դրանք հաջողությամբ ավարտելու դեպքում կլորիկ գումար վաստակել։
Անգլիական գահի թանկարժեք իրերը

Այս գանձերն օգտագործվում են գահադրման արարողության ընթացքում, իսկ մնացած ժամանակ պահպանվում են Լոնդոնի Թաուերում՝ պահակների խիստ վերահսկողության ներքո։ Պահակախումբը կազմված է հատուկ կրթություն անցած զինվորներից, որոնք անվանվում են «Յոմենյան պատվո պահակներ»։ Այս գվարդիականները Լոնդոնի Թաուերի ամենահայտնի տեսարժան «զարդն» են։ Ինչ վերաբերում է արդեն նրանց հսկողության տակ գտնվող թանկարժեք իրերին, թանկարժեք իրերի հավաքածուն կազմված է գայիսոնից ու ևս մի քանի արքայական զարդերից։ Պատմության ընթացքում այս թանկարժեք իրերը մի քանի անգամ փոխարինել են այլ իրերով, գողացել ու անգամ կորցրել։ Նմանատիպ պատահարներից մեկին մասնակցել է Ջոն արքան։ 1216 թ.-ին նա ցանկանում էր հատել Լինքոլնշիրի Վոշ ծովածոցը։ Նա սխալ էր հաշվարկել մակընթացության ժամանակը և արդյունքում նա կորցրեց իր ուղեբեռը, իսկ ուղեբեռը ոչ այլինչ էր, քան անգլիական գահի թանկարժեք իրերը։ Այս պատահարից մի քանի օր անց արքան հիվանդացավ դիզենտերիայով ու մահացավ։ Ծովածոցը շատ վտանգավոր է արագ մակընթացության ու պղտոր ջրի պատճառով, սակայն անգամ դա գանձեր որոնողներին հետ չի պահում թանկարժեք իրերը գտնելու փորձերից։
Արթուր «Голландец» Ֆլիգենհայմերի թաքստոցը

Նյու Յորքի գանգստեր Արթուր «Голландец» Ֆլիգենհայմերը գողացավ իր մականունը, ինչպես և մնացած ամեն բան, ինչ մեխված չէր հատակին։ Արդյունքում առաջացավ տարեկան 20 մլն. դոլար բերող կայսրություն։ Հարկերի մուծումից խուսափելու համար Ֆլիգենհայմերն արեց ամեն բան, ինչ չէր «ֆայմել» Ալ Կապոնեն։ Նա պարզապես իր ողջ կարողությունը փաթեթավորեց մետաղական տարայի մեջ և թաղեց այն Կատսկիլ լեռներում։ Մտադրվելով վերականգնել իր կարողությունը հարկային հետապնդումի ավարտից հետո և իմաանալով, որ բանտ նստած գանգստերները, որպես կանոն, կորցնում են իրենց կարողությունը՝ այս հանցագործը ոչ ոքի չպատմեց, թե որտեղ է գտնվում իր թաքստոցը։ Ի վերջո, նա արդարացվեց և բանտից դուրս եկավ, սակայն դրանից կարճ ժամանակ անց նրան գնդակահարեցին տեղի ճաշարաններից մեկում։ Իրական ապացույցների բացակայության ու գանձերի որոնման հետ կապված հսկայական ծախսերի պատճառով պատշաճ որոնողական աշխատանքներ չտարվեցին, իսկ թաքստոցի հանդեպ եղած հետաքրքրությունը տարիների ընթացքում մարեց։ Հենց այդ պատճառով էլ գողացված միլիոնները հավանաբար մինչ օրս էլ մնացել են Նյու Յորքի հյուսիսում թաղված։
Ոսկու հանքը

Ըստ շշուկների՝ ոսկու հանքը բացվել է Արիզոնայի կենտրոնում 1840 թ.-ին։ Այդ հանքում մի ընտանիք էր աշխատում, իսկ գտնված ոսկին տարվում էր Մեքսիկա։ Հետո նրանց վրա հարձակվեցին ապաչիները և գրեթե բոլորին սպանեցին։ Միայն մեկ-երկու մարդ ողջ մնաց և նրանք ճողոպրեցին Մեքսիկա։ Այս իրադարձության շուրջ բազում առասպելներ են հյուսվել։ Ոմանք պնդում էին, որ գոյություն ունեն ինչ-որ քարտեզներ, որոնց վրա նշված է հանքի տեղը։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում էր ոսկի գտնել, ինչ-որ դժբախտ պատահարի մեջ էր ընկնում։ Ասում են, որ 1870 թ.-ին Յակոբ «Голландец» Վալց անունով ոմն գերմանացի ներգաղթյալ այն առասպելական ընտանիքի զավակներից մեկի օգնությամբ կրկին հայտնաբերեց հանքը։ Վալցի գործընկերը շուտով սպանվեց կամ ապաչիների, կամ հենց Վալցի կողմից։ Առողջական խնդիրների պատճառով Վալցը հանքի տեղն ասաց ոմն Ջուլի Թոմասի։ Ջուլին նրա հարևանուհին էր, ով հոգ էր տանում նրա մասին 1891 թ.-ին։ Թեպետ Ջուլին տիրապետում էր անհրաժեշտ տեղեկատվությանը, նա այդպես էլ չկարողացավ գտնել հանքը։ Այդ ժամանակից ի վեր ոսկին գտնելու համար բազմիցս որոնողական աշխատանքներ են ձեռնարկվել, սակայն դրանք այդպես էլ չեն հանգեցրել ցանկալի արդյունքին։
Միջուկային ռմբակոծության քարտեզները

Անգին գանձերը հաճախ անհետանում են պատերազմի կամ ավերածությունների պատճառով, սակայն երբեմն պատահում է նաև այնպես, որ այդ առարկաները հենց պատերազմների արդյունքն են հանդիսանում։ ԱՄՆ-ի ազգային արխիվներից բացակայում են մի շարք կարևոր փաստաթղթեր։ Թղթի երկու թերթերի վրա, որոնք մեզ են հասել 1945 թ.-ից, պատկերված են քարտեզներ, որոնց օգնությամբ կորդինացվում էր Հիրոսիմայի ու Նագասակիի միջուկային ռմբակոծությունը։ Այնտեղ կային շրջանի օդալուսանկարչության արդյունքները կարևորագույն ռազմավարական կետերով։ Ոչ ոք ստույգ չգիտե, թե կոնկրետ երբ են այս փաստաթղթերն անհետացել։ Այսպիսի դեպքերը հետաքննելու համար ստեղծված հատուկ խումբը չկարողացավ ոչինչ պարզել։ Պարզ չէ, թե գողն ինչպես է կարողացել մոտենալ այս կարևորագույն փաստաթղթերին, և արդյո՞ք նա պատրաստվում էր վաճառել դրանք։



