1in.am-ը գրում է․
Կիրակի Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Սիբիու քաղաքի քաղաքապետ Կլաուս Յոհանիսը: Վարչապետ Վիկտոր Պոնտան ճանաչել է պարտությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դեռևս գիշերը Պոնտան զանգահարել է Յոհանիսին և շնորհավորել նրան՝ չնայած այն բանին, որ առաջին արդյունքները պետք է հրապարակվեին տեղի ժամանակով ժամը 04.00-ին:
Exit-poll-երի տվյալներով՝ թեկնածուների միջև տարբերությունն աննշան է:
Պոնտան հայտարարել է, որ իր ղեկավարած իշխող դաշինքը կմնա իշխանության ղեկին մինչև 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինքն էլ կմնա պաշտոնում:
Նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է նոյեմբերի 2-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 14 թեկնածու:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1482111.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



