caminhem_serena_lentamenteԺողովրդական իմաստություններ. սրանք իմաստուն մտքեր են՝ կազմված ժողովրդի կողմից ու թրծված դարերով:

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում ճապոնական մի քանի իմաստություն.

1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել՝ ապա անհանգստանալն առավել քան անօգուտ է:

2.Մտածելով՝ համարձակվիր, համարձակվեցիր՝ մի մտածիր:

3. Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին:

4. Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:

5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր:

6. Առանց հասարակ մարդկանց չեն լինում մեծագույն մարդիկ:

7. Ով շատ է ուզում բարձրանալ վեր, նա կստեղծի աստիճան:

8. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին: Երբ ձեռքը ցավում է, աչքերն արտասվում են, իսկ երբ աչքերն արտասվում են, ձեռքը մաքրում է արցունքները:

9. Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը շողում է ինչ-որ մեկին տաքացնելու առանց որևէ նպատակի: Իրեն կյանքում գտնողը նման է արևին:

10. Ծովը նրա համար է մեծ, որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում:

11. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից:

12. Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում, չգիտի օգտակարության մասին:

13. Եթե թուրը կյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու, այն միևնույնն է՝ պետք է կրել ամբողջ կյանքում:

14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:

15. Դժբախտությունը նման է քրքրված հագուստին, այն պետք է տանը թողել:

Շարունակությունն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել