250Կոկո Շանել՝ այս կինը ճակատագրական էր ոչ միայն այն տղամարդկանց համար, որոնց հետ ճակատագիրը կապել էր նրան, այլ նաև ամբողջ նորաձևության աշխարհի համար: Նա ամբողջությամբ շուռ տվեց բոլոր պատկերացումները կանացի նորաձևության մասին:

Այս նուրբ, բայց մեծ իմաստություն ունեցող կինը մեզ է թողել ոգեշնչման աղբյուր՝ իր կյանքի խորհուրդներով:

Ներկայացնում ենք Կոկո Շանելի 20 լավագույն ցիտատները.

1. Որքան վատ են ընթանում աղջկա մոտ գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա:

2. Ընդունված է համարել, որ ճոխությունը չքավորության հակապատկերն է: Ո՛չ, ճոխությունը վուլգարության հակապատկերն է:

3. 20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք:

4. Ես թքած ունեմ, թե ինչ եք դուք իմ մասին մտածում: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:

5. Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին՝ պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել:

6. Տգեղ կին չի լինում, լինում են ալարկոտներ:

7. Որպեսզի լինել անփոխարինելի, հարկավոր է անընդհատ փոխվել:

8. Կինը, ով չի օգտագործում կոսմետիկա, չափից շատ մեծ կարծիք ունի իր մասին:

9. Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի ոչինչ ձեռքից բաց թողնել:

10. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից:

Շարունակությունն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել