Լիդերության դասեր եմ վերցնում՝ կուրսերայում։ Հերթական թեման էն մասին էր, թե ոնց լավ ու դրական աուրայով, լավ ու դրական իդեան փոխանցել ինչ֊որ խմբի։ Երբեմն ունես հրաշալի միտք, հրաշալի գաղափար, գիտես, թե ոնց ա պետք իրագործել, կիսվում եմ դիմացինի/դիմացինների հետ, առաջարկում ես թիմային աշխատանք, որովհետև առանց թիմի, ինքդ քո հետ արած աշխատանքն էն բավարարվածությունը չի տալիս, ինչ թիմային աշխատանքը, ինչ թիմակցի հետ աշխատելը, ու նենց չի, որ միտքը հետ ա շպրտվում, բայց ոչ մի քայլ չի արվում, դու նորից ես «բզում» թիմակցիդ, նորից ու նորից, ու մեկ էլ հոգնում ես, ի վերջո, դիմացինն իր շահը չի նկատում, չի գիտակցում կամ էնքան քաջություն չունի երկու անգամ ավել գլուխը պատեպատ տա՝ էդ շահին, արդյունքին հասնելու համար, հոգնում ես ու թարգում, թեքվում մի կողմ, վերցնում հաջորդ միտքը, որ դեռ պլանավորած չէր թիմային աշխատանքի համար ու սկսում ես ինքնուրույն իրականացնել։ Քաջություն (նախկինում ուրիշ կերպ կարտահայտվեի) չունեցող մարդիկ անդունդ են քաշում, էդպիսի մարդկանց, ինչքան էլ սիրելի լինեն, պետք ա դիստանցիայի վրա պահել ու նույնիսկ ջնջել սեփական կյանքից, որովհետև մի քանի քռչոթ տասնյակ տարիների համար չարժի քարշ տալ վախկոտ մարդկանց, որոնք քեզ միշտ ցած են քաշելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել