«Վիտամին ակումբ»-ի տնօրինությունը նենց արեց, որ Չարենցին երանի տանք։ Չեք զգացե՞լ։ Ես ամեն անգամ քննադատում էի Չարենցին, ասում էի, որ հումորները լավը չեն, բայց հիմա արդեն ուզում եմ ասեմ. «Ետ բերեք Չարենցին»: Այ ախպեր, էն երիտասարդ հումորիստները, որոնք մթոմ հումոր են անում, ախր շաաաաատ վատն են էէէ, սենց վատ հումորներ ինչքան էլ ուզեին, չէին կարային անեին։
Ախր էնքան վատն են, որ եթե նկատել եք, հումորից հետոյի ծիծաղները մոնտաժ արված ա։ Ախր նենց վատ հումոր են անում էն մթոմ ստենդ ապ-ի ժամանակ, որ նույնիսկ ինչքան էլ տրամադրվես, չես կարա խնդաս։
Մի խոսքով. «Վիտամինցիները նենց արեցին, որ Չարենցին կարոտենք»:
Ստեղ են ասել. «Չարենցին էիր քննադատում, Անկախ, դե գնա ավելի վատերին վայելի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել