Իմ որոշ համերկրացիներ պնդում են, որ ՍԴ հայտնի որոշումից հետո Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունը:
Ես այդպես չեմ մտածում, սակայն հարգում եմ նաև ինձնից տարբերվող կարծիք ունեցողների արտահայտած մտքերը, սակայն միայն մի բան չեմ հասկանում. եթե մարդիկ պնդում են, որ Հայաստանը կորցրել է իր ինքիշխանությունը ու ստիպողաբար անեքսիայի ենթարկվել, ապա կամ պետք է զենք առնեն ձեռքները ու կռվեն օկուպանտների դեմ, կամ էլ գոնե նվազագույնը օկուպանտների նշանակած իշխանությունների տրամադրած միջոցներից չօգտվեն ու օկուպանտների ենթակա իշխանական լրատվամիջոցներին օր ու մեջ ինտերվյուներ չտան (գոնե ամիսը մեկ դեռ ինչ-որ ձևով կուտվի Ճ)...
Հա, մեկ էլ էս ինչ «դեմոկրատ» օկուպանտներ դուրս եկան, որ օկուպացիային «ընդդիմացողներին» եթեր են տրամադրում ու ամեն կերպ առաջ մղում, իսկ օկուպանտներին «ծառայող» ընդդիմադիրներին ամեն կերպ հալածում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/773359259370193?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել