Pastinfo.am-ը գրում է.
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ նոյեմբերի 16-ին և 17-ին շրջանների զգալի մասում, 18-ին և 19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ,իսկ 20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Արևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի մինչև 2-7 մետրի:
Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5, 19-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
15-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին սպասվում են տեղումներ, 18-19-ին էական տեղումներ չեն սպասում:
Իսկ առաջիկա օրը՝ նոյեմբերի 16-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է 0...-5, ցերեկը՝ +2...+7, նախալեռներում գիշերը` +2...+4, ցերեկը՝ +9...+12, Արարատյան դաշտում գիշերը` - 2...+3, ցերեկը՝ +11...+13, Սյունիքի հովիտներում գիշերը` +1...+4, ցերեկը՝ +10...+12, Արցախում գիշերը՝ +2 ... +5, ցերեկը՝ +8 ... +11 աստիճան:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի գիշերն սպասվում է +1..+3, ցերեկը` +10...+12, վաղը երեկոյան՝ +3... +5:



