1in.am-ը գրում է․
«Լոս Անջելես Լեյքերս»-ը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում պարտվել է մեկնարկային 9 խաղերից 8-ում` արձանագրելով վատագույն մեկնարկը պատմության մեջ:
1957/58թթ մրցաշրջանում թիմը զիջել էր առաջին 9 խաղերից 7-ում, և դա համարվում էր վատագույն ցուցանիշը: Այդ մրցաշրջանը թիմն ավարտեց 19:53 արդյունքով:
Հիշեցնենք, որ հակառեկորդ էր սահմանել նաև «Լեյքերս»-ի 34-ամյա առաջատար Քոբի Բրայանթը` շեղ նետումների ցուցանիշով: Նա այդ ցուցանիշով առաջինն է NBA-ի պատմության մեջ` կատարելով 13.421 շեղ նետում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1481313.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել