gi-5499-25806-big1in.am-ը գրում է․

Ուկրաինայի արևելքում հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 4132 մարդ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման հարցերով բաժնի հաշվետվությունում:

«Նոյեմբերի 11-ի տվյալներով՝ սպանվել է նվազագույնը 4132 մարդ, այդ թվում՝ MH-17 չվերթի 298 ուղևորներ, իսկ 9.747-ը վիրավորվել են Ուկրաինայի արևելքում»,- նշվում է փաստաթղթում:

ՄԱԿ-ի հաջորդ փաստաթուղթը կհրապարակվի նոյեմբերի 28-ին՝ հաղորդում է RIA Novosti-ն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել