Asekose.am-ը գրում է․

Նոյեմբերի 18-ին հեռուստաէկրաններին կհայտնվի երգիչ Էրիկի նոր` «Անհասանելի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Դատելով օրերս համացանցում հայտնված թրեյլերից` կարծես թե Էրիկը կրկին պատրաստվում է իր երկրպագուներին ուրախացնել ռիթմիկ և գունեղ տեսահոլովակով:  Asekose.am-ի թղթակիցը կապվել է երգչի հետ` պարզելու երգի ընտրության, տեսահոլովակի նկարահաման ընթացքի,  կրկին ռիթմիկ երգով հանդես գալու և այլ մանրամասների մասին:

Մեզ հետ զրույցում Էրիկը պատմեց, որ իր նոր` «Անհասանելի» երգը, «Անիրական» երգի շարունակությունն է և որ դա իրենց կողմից մտածված քայլ է.

«Շուրջ երկու տարի է անցել, երբ ես ներկայացրեցի իմ «Անիրական» երգը, որից հետո ինձ սկսեցին ասել «Անիրական Էրիկ» և ես որոշեցի, որ այն պետք է շարունակություն ունենա: Կարող եմ ասել, որ սա մտածված էր, որպեսզի «Անիրականը» դառնա «Անհասանելի», իսկ թե ինչու` կհասկանաք տեսահոլովակը դիտելուց հետո»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել