Անահիտ Մութաֆյանը նոր ֆիլմ է պատրաստում պատգամավորի և դերասանուհու սիրո մասինLife.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը նոր ու գեղեցիկ անակնկալ է պատրաստում ֆիլմասեր  հեռուստադիտողի համար: Այդ մասին դերասանուհին առաջինը վստահեցLife.panorama.am-ին. «Ֆիլմը հուզական կոմեդիայի ժանրում է: Շատ վաղուց այդ գաղափարն ինձ հանգիստ չէր տալիս: Անընդհատ նոր մտքեր էին ծնվում: Եվ ահա մուսսան «այցելեց» ինձ և կարողացա կյանքի կոչել երազանքս: Այն կկոչվի «Ամանորյա հեքիաթ» կամ «Քաղաքական Պիկնիկ՝ ամանորին»: Պատմում է մի քաղաքական գործչի և մի դերասանուհու մասին, ովքեր ամանորի գիշերը գտնում են իրենց հեքիաթը»:

Ցանկացած գործ, երբ ստեղծվում է, պետք է ունենա ասելիք, հասցեատեր: Անահիտ Մութաֆյանի ֆիլմի հասցեատերը, կարծես թե, քաղաքական գործիչներից հաճախ դժգոհող մարդն է. «Այս ֆիլմով ես մեծ ցանկություն ունեմ էկրան բերել այսօրվա քաղաքական գործչի իրական կերպարը, մարդ տեսակը, որը միշտ թաքուն է մնում ժողովրդին: Գուցե այս ֆիլմից հետո հայ հասարակությունը փորձի հավատալ ու սիրել մեր քաղաքական գործիչներին՝ նրանց մարդ տեսակի համար»:

Մեր այն հարցին, թե կա՞ն իրական պատմություններ ֆիլմում, և արդյո՞ք դերասանուհին չի վախենում կրկին արթնացող կողմնակի խոսակցությունից, քանի որ ժամանակին նրա անվան կողքին պատգամավորի անուն էր հայտնվում, Անահիտն անկեղծորեն պատասխանեց. «Այդ հարցի շուրջ չեմ ուզում խոսել, այդ փաստը ոչ կհերքեմ, ոչ էլ կհաստատեմ: Ես չամուսնացած երիտասարդ աղջիկ եմ, ով իրավունք ունի իր կյանքը դասավորելու, կլինի պատգամավոր, կլինի դերասան, թե երգիչ՝ դա միայն ինձ է վերաբերվում:  Ինչ վերաբերում է ասեկոսեներին, գիտեմ, որ կլինեն և պատրաստ եմ դրանց: Ձեր միջոցով կասեմ, որ սա ուղղակի ֆիլմ է, որի մեջ չկա ոչ մի անձնական նկատառում, հերոսները գրեթե մտացածին են և աներևույթ: Սցենարի վրա աշխատելիս շատ լուրջ ու երկար ուսումնասիրել եմ մեր քաղաքական դաշտն ու պարզել, որ չունենք նման կերպար: Այնպես, որ ոչ ոք չի կարող անձնավորել: Միայն ասեմ, որ փոքրիկ դրվագներ կան, որտեղ օգտագործվել են իրական կյանքից մեջբերումներ, նամանավանդ դերասանուհու կերպարի հետ կապված: Նաև մի քիչ էլ տղամարդու կերպարի մեջ կան իմ մտերիմների բնավորության գծերից մասեր, բայց հիմնականում դա մտացածին է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել