Նրանք գոյություն ունեն:

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին շարունակում են խոսել: Վարորդը ձերբակալված է ու գտնվում է հոգեկան խիստ ցնցումների մեջ: Այս պահին զուտ մարդկային մոտեցում է պետք ցուցադրել նրան, ես հիմա տարբերություն չեմ տեսնում Հրաչյա Հարությունյանի և Շիրակի մարզում ավտովթարի պատճառ դարձած վարորդի միջև: Պետք է մարդկային հոգեբանության մեջ մի բան փոխվի, որ մարդիկ հասկանան՝ մեքենան երկաթի կտոր է, որը սպանում է: Հայաստանն այնպիսին է. քաղաքում և քաղաքից դուրս, որքան էլ արագ վարես, քաղաքի մեջ տարբերությունը լինելու է 10 րոպե, քաղաքից դուրս՝ մեկից մեկուկես ժամ: Բա արժե՞ 10 րոպեի ու 1 ժամի համար մարդկային կյանքեր կորցնել:

Ուղղաթիռի թեման շարունակվում է մնալ էպիկենտրոնում: Ադրբեջանական խուժանն այլևս չգիտի՝ ինչ միջոցներով իրեն անմեղ ներկայացնի: Մեր ուղղաթիռին հարվածողին հերոսացրեցին ու հանգստացրեցին իրենց պետության ներքին կրքերը, բա մեզ ո՞նց հանգստացնեն, նրանք լավ հասկանում են, որ պատժիչ ձեռքը վաղ թե ուշ ուղղակի իջնելու է նրանց գլխին, ու նրանք մեծ կորուստներ են ունենալու: Ադրբեջանը նման է գնդակահարության պատի տակ կանգնած մի բորենու, ով հասկանում է, որ համազարկը չի ուշանալու:

Ժառանգությունն էլ երեկ հստակ ենթատեքստերով և ուղիղ խոսքերով ասեց, որ ուզում է լքել եռյակը: Հիմա որոշումը ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ձեռքում է: Կընդունե՞ն արդյոք նրանք Ժառանգության ապահարզանի փաստաթուղթը, թե՞ ժառանգությունը ստիպված պետք է հին ավանդական հարսնացուների նման նոր փեսացու գտնի ու փախնի: Մեկն ինձ, այսպիսի ընդդիմություն պետք չէ, որտեղ ներսում իրար ավելի շատ են ուտում, քան գործ անում:

Շուտվանից նրանց մասին չէի գրել, մի տեսակ արդեն կարոտել էի նրանց: Նրանք ԵՏՄ-ի դեմ պայքարող և Եվրոպան սիրող Հայերն են: Նրանք դեռ գոյություն ունեն: Մի կողմից կասեք՝ լավ, սրանք ովքե՞ր են, բայց իրականում նրանք մեզ պետք են: Ախր չի կարա պետությունը մենակ ԵՏՄ կամ ԵՄ սիրի: Բալանսը միշտ էլ պետք է: Ուղղակի մեր մոտ Եվրոպային սիրողները մի 10-15 հոգի են ու միշտ, չգիտես խի, նրանց քիփլիկ հավաքների ժամանակ բախում է տեղի ունենում ոստիկաննների ու ցուցարարների միջև: Այ ստեղ հասկանում ես՝ նրանք ոչ թե Եվրոպա են սիրում, այլ Եվրո են սիրում: Չեմ հասկանում՝ ոնց ա լինում, ուրիշ հավաքների ժամանակ բախում չի լինում, բայց մի կաստա կա, հենց նրանք են ի հայտ գալիս, բախումը պատրաստ է: Հետևությունները թողնում եմ ձեզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել