Այսօր Կառավարության արտահերթ նիստի օրակարգում «ՀՀ սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծն է, որին կառավարությունը հավանություն տվեց: Գործադիրն իր այս օրենսդրական նախաձեռնությանը համակցել է նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած նմանատիպ նախագծի թիրախային մոտեցումները:

Այսօրվա նիստում հաստատվեց, որ այս արտոնություններն ու օրենսդրական նախաձեռնությունները կիրառվելու են սահմանամերձ 31 համայնքներում:
Գործադիրն իր նախաձեռնությունում հստակ ամրագրել է, որ սահմանամերձ ազգաբնակչությանն ազատում է հողահարկից և անշարժ գույքի գույքահարկից, ինչպես նաև առանձին կերպով հստակեցվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով մեկամսյա ժամկետներում Ադրբեջանի զինուժի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակչությանը համարժեք օթևանով ապահովելու հարցը:
Ի հավելում այս օրենքի՝ Կառավարությունն իր ՀՀ սահմանամերձ համայնքները հարկերից ազատման օրենքով, որն այս պահին ԱԺ-ում դրված է երկրորդ ընթերցման, սահմանամերձ համայնքներին ազատում է հարկերից և բիզնես միջավայրի համար արտոնյալ պայմաններ ստեղծում:
Սահմանապահ համայնքներն իրենց աշխարհագրական դիրքի պատճառով չպետք է զրկված լինեն հավասարաչափ զարգացումից և նպաստավոր տնտեսական դաշտ ունենալու պայմաններից:
Այս նախաձեռնությունները բանակի և խրամատում կանգնած զինվորի համար ունեն շատ լուրջ հոգեբանական նշանակություն, քանի որ իր թիկունքում զգալով այն փաստը, որ պահպանում է բազմաբնակեցված շեն համայնք՝ զինվորի պատասխանատվությունն ու մարտական ոգին կրկնապատվում է:
Նշված օրնեքը հաստատվելուց հետո ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:
Օրենքի ընդունման առաջնայնությունը և կատարվելիք քայերի արդյունավետությունը պարզ կդառնա առաջիկա տարիների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել