Panorama.am-ը գրում է․
Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից միայն երկուսն են շարունակում գտնվել բժշկական կենտրոններում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Նրա խոսքով, «Գյումրի» բժշկական կենտրոնում երեքշաբթի վիրահատվելու է վթարից տուժած Զ. Հովհաննիսյանը, նա ունի աջ սրունքի զույգ ոսկորների կոտրվածք: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վիրահատված 14-ամյա Էդմոն Սիմոնյանի վիճակը, բժշկի խոսքով, բավարար է: Նշենք, որ Զ. Հովհաննիսյանը նրա մայրն է:
Ա. Իսահակյանը տեղեկացրեց, որ Երևանի «Էրեբունի» ԲԿ տեղափոխված տուժած 17-ամյա երիտասարդը նույնպես դուրս է գրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/11/15/a-isahakyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



