Այսօր ՀՀ կառավարությունում արտահերթ նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվելու է «Սահմամանամերձ համայնքներում սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:
Նշենք, որ այդ օրենքի համաձայն նախատեսվում է Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել ՀՀ պետբյուջեի միջոցներից:
Ըստ որում, փոխհատուցման չափը յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է ՀՀ կառավարությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/554888177979173?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



