Panorama.am-ը գրում է․

Ներկով անպարկեշտ գրառումներ են կատարել Եղիշե Չարենցի  հուշարձանի վրա

Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև» զբոսայգում գտնվող, պետական սեփականություն համարվող, Եղիշե Չարենցի /հանրապետական նշանակության/ հուշարձանի վրա կատարված իրավախախտման փաստով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը գրավոր դիմել է Ոստիկանության Կենտրոնի բաժին: Հանցագործության մասին տրված հաղորդման մեջ նշվել է, որ  ոյեմբերի սկզբին անհայտ անձը /կամ անձինք/ ներկով անպարկեշտ գրառումներ են կատարել հուշարձանի վրա: Այս մասին հայտնում են ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունից: 

Առաջնորդվելով ՀՀ քր. դատ. օր-ի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ՊՈԱԿ-ի տնօրինությունը, խնդրել է քննարկել ներկայացված հաղորդումը` հուշարձանին վնաս պատճառած անձին /անձանց/ հայտնաբերելու և օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել