Life.panorama.am-ը գրում է․

Այսօր Մալթայում կայանալու է «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային մրցույթը: Հայաստանը մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» երգով: Նա ելույթ կունենա 12 համարի ներքո: Ինչպես Life.panorama.am-ի ետ զրույցում նշեց Հանրային հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը, փորձերը հաջող են անցել: «Մեր փոքրիկ մասնակցի՝ Բեթթիի տրամադրությունն ու տրամադրվածությունը մարտական է: Չնայած մրսածությանը, Բեթթին շարունակում է իր փորձերն ու պարապմունքները, ամեն բան անում լավ ելույթ ունենալու համար: Քանի որ Բեթթին շատ պայծառ երեխա է, ապա նա իր ելույթի ժամանակ փորձելու է այնպես անել, որ դահլիճում որեւէ մեկը տխուր չլինի»,-ասաց Արուսյակ Զախարյանը: Նրա խոսքով՝ Բեթթին կփորձի հանդիսատեսին փոխանցել ջերմություն եւ ժպիտներ, նա հույս ունի, որ իր ելույթը դուր կգա բոլորին:
.jpg)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



