Armsport.am-ը գրում է.

Պորտուգալիա-Հայաստան (Թարմացվում է)

56՝ Առաջին փոփոխությունը. Էդերը փոխարինեց Էլդեր Պոշտիգային:
54՝ Նանին հեռվից անհաջող հարված կատարեց:
51՝ Ռոնալդուն հայտնվեց խաղից դուրս իրավիճակում:
50՝ Տանտերերի իրացրած տուգանային հարվածից հետո Բերեզովսկին տիրեց գնդակին:

48՝ Բավական ակտիվ են հայ ֆուտբոլասերները, ովքեր անդադար աջակցում են Հայաստանի ընտրանուն...
46` Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:

Առաջին խաղակեսն ավարտված է: Ընդմիջում:
45՝ Մովսիսյանն էր հայտնվել տուգանայինում, սակայն սուր անկյան տակ շեղ հարվածեց:
43՝ Տուգանային հարվածը Հայաստանն անհաջող իրացրեց եւ կարող էր վտանգավոր հակագրոհ բաց թողնել...
42՝ Պեպեն Մովսիսյանի առաջխաղացումը խախտումով կանգնեցնելու համար դեղին քարտ ստացավ:
40՝ Պոշտիգան տուգանայինում ստացավ գնդակը եւ հարվածեց, սակայն շեղ էր:
36՝ Տիագոն կենտրոնում կոպիտ խաղաց Մխիթարյանի նկատմամբ եւ դեղին քարտ ստացավ:

35՝ Յուրա Մովսիսյանը հեռվից անհաջող հարված կատարեց:
34՝ Ռոնալդուի փոխանցումից հետո Մոուտինյոն գլխով անհաջող հարված կատարեց:
30՝ Պորտուգալացիների խաղարկած անկյունայինից հետո բավական վտանգավոր իրավիճակ էր Հայաստանի դարպասի մոտ, սակայն տանտերերը կարողացան միայն նոր անկյունային վաստակել, որի իրացումն արդեն վտանգավոր չէր:
28՝ Ռոնալդուն կրկին փորձեց հաջողության հասնել տուգանայինից, սակայն դարձյալ հարվածեց «պատի» վրա:
26՝ Մխիթարյանը Կամո Հովհաննիսյանին դուրս բերեց հիանալի դիրք, սակայն «Փյունիկի» խաղացողի հարվածից հետո Պատրիսիոն փրկեց Պորտուգալիային...

23՝ Ռոնալդուն ապակողմնորոշեց Հարոյանին եւ հարվածեց նպաստավոր դիրքից, սակայն Բերեզովսկին ետ մղեց գնդակը: Հետեւեց Կրիշտիանուի երկրորդ հարվածը, որը բարձր ստացվեց:
21՝ Գեւորգ Ղազարյանը հեռվից հարվածեց, սակայն շեղ էր:
20՝ Դանին տուգանայինի մատույցներից հարվածեց, սակայն Բերեզովսկին տեղում էր:
18՝ Հենրիխ Մխիթարյանն աջ եզրում փոխանցում կատարեց եւ վաստակեց անկյունային, որի իրացումից հետո գնդակն անցավ տանտերերին:
15՝ Մխիթարյանը տուգանային հարվածից փորձեց գրավել դարպասը, սակայն Պատրիսիոն փրկեց պորտուգալացիներին:

14՝ Մխիթարյանը հոյակապ անցում ձեռնարկեց, իսկ տուգանայինի մատույցներում նրան գցեց Կարվալյուն եւ արժանիորեն դեղին քարտ ստացավ: Հենրիխը դուրս էր գալիս բավական նպաստավոր դիրք...
11՝ Երրորդ անկյունայինն իրացրին տանտերերը. մերոնք դժվարությամբ հեռացրին գնդակը:
10՝ Տարոն Ոսկանյանի խախտումից հետո Պորտուգալիան կրկին տուգանային հարվածի իրավունք ստացավ. Ռոնալդուի հարվածն իր վրա ընդունեց «պատը»:
6՝ Տուգանայինի իրավունք էին ստացել տանտերերը, որի իրացումից հետո Տիագոն գլխով բարձր հարվածեց:

4` Մխիթարյանը տուգանային հարվածից փոխանցում կատարեց, իսկ Ռոնալդուն հեռացրեց գնդակը:
2՝ Ռոնալդուն վաստակեց անկյունային, որի իրացումից հետո գնդակն անցավ Հայաստանին:
1՝ Հանդիպումը մեկնարկեց:

23:31 Կողմերը հանդես կգան այսպիսի դասավորվածությամբ:

23:17 Մարզադաշտում հիանալի մթնոլորտ է տիրում: Մեկնաբանն անընդհատ «տաքացնում է» ֆուտբոլասերներին, ապա գործի են անցնում պարուհիները...

23:10 Երկու թիմերն էլ սկսել են նախավարժանքը: Հիշեցնենք, որ այսօրվա խաղին ներկա է լինելու 21 հազար հանդիսական:

22։58 «Ալգարվե» մարզադաշտը եւ «հայկական» տրիբունան խաղի մեկնարկից 45 րոպե առաջ։

22։47 Արդեն հայտնի է Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմը։

22:33 Հայաստանի հավաքականը ժամանեց «Ալգարվե» մարզադաշտ:

22:26 Արդեն հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը: Հրայր Մկոյանը, ով երեկ վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, չի ընդգրկվել մեկնարկային կազմում:

22:18 Պորտուգալիայի հավաքականը ժամանեց մարզադաշտ: Սպասում ենք Հայաստանի հավաքականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել