Cosmo.am-ը գրում է․
Մազերի և գլխամաշկի յուղոտության դեմ պայքարելու հարցում քեզ կօգնեն եթերային յուղերը:Եթե մի քան կաթիլ եթերայուղ ավելացնես շամպունի մեջ, ապա մի քանի անգամից հետո կզգաս դրական արդյունք:
Ահա այն եթերայուղերը, որոնք օգնում են հենց յուղոտության դեմ պայքարելու հարցում` բերգամոտ, ռեհան, գիհ (можжевельник), նոճի, նարնինջ, վարդ, եղեսպակ, էվկալիպտ, նարդոսի (лаванда), խորդենի (герань), եղեսպակ (шалфей), ուրց, իլանգ-իլանգ, կիտրոնի տերև:
-
Բայց հիշի՛ր, որ եթերայուղերը բաց վիճակում շատ արագ են կորցնում իրենց դրական հատկանիշները: Դրա համար եթերայուղի կաթիլներն ավելացրու անմիջապես շամպունի այն զանգվածին, որն օգտագօրծելու ես հենց այդ պահին:
-
Ուշադիր եղիր, որպեսզի քո գնածը լինի եթերային յուղ, այլ ոչ թե պարզապես յուղ:
-
Մի քանի կաթիլը (2-4կաթիլ) լրիվ բավարար է: Այս պարագայում չի գործում որքան շատ, այքան լավ սկզբունքը: