Երեկ Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հայտարարություններին:
Լսելով Փաշինյանի ելույթը՝ դժվար չէ հասկանալ, որ վերջինս մեղադրեց ԲՀԿ-ին պետության անհաջողություններում: Մինչև ԲՀԿ-ին անդրադառնալը Փաշինյանը խոսեց ոչ իշխանական եռյակի մասին: Պետք է ընդգծել, որ իր՝ Եռյակի վերաբերյալ քննադատական ելույթներում, Փաշինյանը հիմնականում սլաքներն ուղղում է ԲՀԿ-ի կողմը: Ինչևիցե, Փաշինյանի ելույթի պատասխան հայտարարությունն իրեն շատ սպասել չտվեց: Մասնավորապես՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ Փաշինյանին, մեջբերեմ. «Այսօր ԲՀԿ-ն կանգնած է Ազատության հրապարակում ու պայքարում է իշխանափոխության համար, ինչը չես ասի Նիկոլի, նրա ձևավորած կառույցի մասին: Թերևս դեռ նման պատվեր չկա, և ի վերջո, ի՞նչ կարիք կա մարդկանց հավաքել կամ ցրտին կանգնել դրսում, եթե կարելի է մեկ-երկու պոպուլիստական ելույթով հայտնվել իշխանական էկրաններին ու կայքերում, միաժամանակ գումար աշխատել»:
Պատգամավորների վեճն ընդանուր առմամբ այն էր, թե որ քաղաքական ուժն ինչ ռեսուրսներով ու մարտավարությամբ է պայքարում:
Սակայն գլոբալ առումով այս պայքարը այլ քաղաքական ենթատեքստ է իր մեջ պարունակում: Կոնֆլիկտը տրամաբանական է, քանի որ այս երկու ուժերն էլ պայքարում են միևնույն քաղաքական էլեկտորատի համար:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=365464543632274&id=100005061945890&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել