Նկատեցի՞ք` Ղարաբաղում ուղղաթիռի խոցումը տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից Ուկրաինա մեծաքանակ զորքերի ներխուժումից «ժամեր անց»:
Ինչը նշանակում էր` միջազգային հանության ուշադրության շեղում այդ «ներխուժումից»… Սա` մի կողմից:
Նկատեցի՞ք՝ խոցված ինքնաթիռն, ըստ ադրբեջանական կողմի, պատկանում է Հայաստանի` էրեբունու օդանավակայանին, անձնակազմն էլ «հայաստանյան» օդաչուներն են:
Եթե չեմ սխալվում` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: ՀԱՊԿ կանոնադրությամբ, եթե իրենց անդամներից մեկին վտանգ է սպառնում, իրենք պետք է անպայման արձագանքեն:
Այսինքն` այս ամենում Հայաստանը կողմ է… Սրան գումարած, որ Էրեբունի օդանավակայանը տրված է որպես «պոլիգոն»՝ ռուսական «ռազմաբազային»:
Հ.Գ. Եզրակացությունը` այս խաղում Ռուսաստանի հեռուն գնացող նպատակների և դերակատարման մասով, թողնում եմ ձեզ:
Ի դեպ. չմոռանաք, որ Մոսին` ԼՂ պաշտպանության նախարարն օրերս ռուսական «Նոյյան տապանին» հարցազրույց էր տվել ու ասել, որ Ղարաբաղում որևէ այլ` խաղաղապահ ուժի անհրաժեշտություն չկա, Արցախի զորքերը քսան տարի այդ գործը լավագույնս են անում:
ՀԳ.Կարո՞ղ է շատ ծանր է նստել սա ռուսաց սրտին:
Հիշեցնեմ` եզրակացությունը թողնում եմ ձեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/394900427331872?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել