Ադրիանա Լիմա հանդիսանում է աշխարհում ամենաբարձր վարձատրվող և հաջողակ թոփ մոդելներից մեկը։ Չնայած նա բավականին ցածրահասակ է մոդելի համար, սակայն նրա հիրավի հրեշտակկատիպ արտաքինը և աննկարագրելի կանացիությունը կոմպենսացնում է պակասող սանտիմետրերը։ Ադրիանա Լիման մասնակցել աշխարհահռչակ բոլոր կուտյուրիեների ցուցադրություններին, հայտնվել է բոլոր սնդուսափայլ ամսագրերի շապիկներին։
Չնայած իր հայտնությանը և անկեղծ ֆոտոների բազմազանությանը, Ադրիանան շատ համեստ և աստվածավախ է։ Տարբեր պարբերականներ բազմիցս անդրադարձել են նրա այն պնդմանը, թե ինքը կուսությունը կորցրել է միայն ամուսնական առջին գիշերը, ինչը խի՜ստ հազվադեպ է արևմտյան կիսագնդի երկրների համար, առավել ևս, եթե խոսքը մոդելային բիզնեսի մասին է գնում։ Ադրինան բացի հաջողակ մոդել և աննկարագրելի կին լինելուց, նաև երջանիկ մայրիկ է և սիրված կին։
Ձեզ եմ ներկայացնում այս գեղեցկուհու նրբագեղ գեղեցկությունը՝ մեկ ֆոտոշարքով։