Armnewstv.am-ը գրում է․
Ոճրագործություն: Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակն այլ բնորոշում չունի կատարվածի համար: Պաշտպանության բանակի խոցված ուղղաթիռը զինադադարի խախտման նոր մակարդակ էր: Դավիթ Բաբայանի համար ադրբեջանական ձեռագիրը ընթեռնելի է ու ծանոթ, միայն թե այս անգամ նոր տողից էր: 1994-ի մայիսից սկսած, այս 20 տարիների ընթացքում զինադադարի այսպիսի խախտումն աննախադեպ էր: Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը ոտնահարում է բանակցային գործընթացում իր իսկ ստանձնած պարտավորությունները: Լեռնային Ղարաբաղում կործանված ՄԻ-24 ուղղաթիռը միջդիրքային հատվածում է: Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռին եւ պարզել անձնակազմի ճակատագիրը: Խնդիրը քննարկվել է Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Տեսանյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/36886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել