Թարս ապտակ ազերական խուժանին..

Երեկ ՀՀ նախագահը ռազմական ուղղաթիռով վայրէջք կատարեց Արցախում, որտեղ ՀՀ նախագահին դիմավորեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Սա վերջին օրերին Ազերստանի հայտարարությունների դեմ ոչ թե բառերով, այլ խոսքերով հասցված ապտակ էր, ինքն էլ թարս ապտակ: Ազերները սպառնում էին հարվածել ԼՂՀ տարածքով անցնող բոլոր ուղղաթիռներին ու ինքնաթիռներին, իսկ ՀՀ նախագահը ոչ թե բանավիճեց կամ հակառակ հայտարարություն տարածեց, այլ հենց ուղղաթիռով գնաց:

Երեկ լուր տարածվեց, որ մեր օդաչուներից առնվազն մեկը կարող է ողջ մնացած լինել: Մի ամբողջ ազգ հիմա միայն այդ լուրի հաստատմանն է սպասում: Պետք է արագ հասնել ուղղաթիռին, որովհետև մեր օդաչուն կարող է վիրավոր լինել, իսկ այդ պայմաններում նրա կյանքն ավելի քան վտանգված է: Աստված տա նրան տեսնենք ողջ և առողջ՝ հպարտ կանգնած իր հողում:

Որոշ դեգեներատացված «ընդդիմադիրներ» արդեն նեռվերիս վրա ազդում են: Դրանց գրած ստատուսները կարդում եմ ու մի բան եմ նկատում, որ ադրբեջանական կայքերը այդ ստատուսները կարան հանգիստ վերցնեն ու առանց որևէ փոփոխության ու բառ նենգափոխելու տեղադրեն իրենց կայքերում: Ախր կարիքն էլ չկա է, որ նենգափոխեն, որովհետև սաղ ստատուսը արդեն նենգափոխած՝ մեր այսպես կոչված ընդդիմադիրները գրում են: Հասկացանք՝ իշխանություն չեք սիրում, բայց մի քիչ պահի լրջությունը զգացեք, ոչ թե ինչ ուղեղներիդ փչում ա՝ գրեք:

Հասանք մեր շատ «սիրելի» իրավապաշտպաններին: Էս վերջերս էս համբալոիդ ռասայի ներկայացուցիչները գերիների հարցով իրենց ճղում էին, ինչ-որ միջազգային օրենքներ էին առաջ քաշում, ինչ-որ բաներ էին պահանջում: Ասում եմ՝ բա հիմա ո՞ւր են, ասում եմ՝ բա հիմա խի՞ չեն ճղվում: Էն մեկը կա է, որ Հայաստանի համար իբր անհանգիստ ա ու լուրջ դեմքով ինչ-որ բաներ ա հայտարարում, ու՞ր ա էտի: Սաքունցավանյանօղլիներ, հինդո՞ր եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել