Cosmo.am-ը գրում է․
Երբ վերջին վայրկյանին հանդիպման ես պատրաստվում, պետք չէ մազերը պոչ կապել և տնից դուրս թռչել: Ահա իրոք հրապուրիչ սանրվածքների մի քանի տարբերակ, որոնք բոլորին կստիպեն մտածել, որ առնվազն մի քանի ժամ հայելու առաջ հատուկ պատրաստվել ես...
Պարզապես ալիքներ
«Այս սանրվածքն իսկապես պարզ է, ինչը հիանալի է: Ալիքաձև մազերն այսօր նորաձև են», - ասում է նյույորքյան ոճաբան Լուկա Բլանդին, ով աշխատել է Քեթրին Զետա-Ջոնսի, Ալիսա Միլանոյի, Սկարլետ Յոհանսոնի և այլոց հետ:
Եվ այսպես, առաջին՝ թրջիր մազերդ ջրով և գանգուրների համար նախատեսված մի փոքր գել քսիր արդեն խոնավ մազերիդ: Հիմա դրանք հավաքիր և բարձր պոչ կապիր:
Մազերիդ պոչը թույլ պտտիր կապածի շուրջ և ամրացրու մազակալներով: Այնուհետև մի քանի րոպե` հենց այդպես հավաքած, չորացրու վարսահարդարիչով, որպեսզի ձևը պահպանվի։ Մազերդ բաց թողնելուց և պոչդ արձակելուց անմիջապես հետո դրանք նուրբ ալիքներ կունենան, Ճիշտ ինչպես Էշլի Գրինինն են: Ահա և վերջ:
Կրքոտ գանգուրներ
Թաց գանգուրները, ինչպիսիք Դիաննա Ագրոնինն են, ցնցում են բոլորին: Այս տեսքի համար քեզ անհրաժեշտ է մազերը լվանալու հեղուկ (չոր շամպուն), մազերի լաք, ինչպես նաև մազերի արդուկ` հատուկ գանգրացնող ներդիրով:
Սկզբում մազերդ բաժանիր մոտ ութ մասի: Յուրաքանչյուր մասն առանձին-առանձին փաթաթիր գանգրացնող արդուկին և պահիր այդպես մոտ հինգ վայրկյան: Ապա դրանցից ամեն մեկը բաց թողնելուց հետո մազի լաք փչիր, որպեսզի գանգուրները երկար պահպանվեն: Բոլոր մասերը գանգրացնելուց հետո մատներդ սահեցրու մազերիդ միջով` գանգուրներն իրարից անջատելու համար: Վերջում պարզապես չոր շամպուն քսիր` մազերիդ արմատներին ավելի փարթամ տեսք տալու համար:
Հյուս
Հյուս անելն այժմ շատ տարածված է, նաև շատ հեշտ», - ասում է Բլենդին: Քիմ Քարդաշյանի բարձր շինյոնը թարմություն է նորաձևության աշխարհում: Այս տեսքը ստանալու համար հարկավոր է նախ բարձր պոչիկ կապել և ամրացնել մազակալով:
Այնուհետև հյուսիր պոչիկը, հյուսը զգուշորեն փաթաթիր կապածի շուրջ և ամրացրու ծամակալներով: Կամ պարզապես ոչ ձիգ հյուսք արա ու բաց թող: Ահա և վերջ: