Մեկ անգամ չէ, որ արդեն գրում եմ արգործնախարարության հայտարարությունների հետ կապված:
Ամեն դեպքում ես սպասում էի ավելիին:
Այն, որ նա անմիջապես կպահանջեր հենց ԵԱՀԿ-ի համանախագահներից, որ ոչ թե կոչով դիմեն երկու երկրների ղեկավարներին, այլ բուն Ադրբեջանի ղեկավարությանը: Քանի որ ովքեր հանդես եկան, միաժամանակ երկուսին էլ մեղադրելու հիմքեր թողեցին զեկույցներում: Ես համարում եմ, որ բոլոր միջազգային կառույցներին պետք է հասկացնել, որ միմիայն Ադրբեջանն է մեղավոր տվյալ հարցում:
Աչառություն եմ նկատում բոլոր նման զեկույցներում:
Ուստի պահանջում եմ արտաքին դիվանագիտական մեր կառույցից, որ գոնե այս առիթով անպայման թմբկահարեն հակառակորդի բացարձակ միակողմանի և ոչ դրական քայլը դատապարտելու մասին:
Եթե ճիշտ չենք պատասխանում, ապա միշտ տապալվում ենք:
Ինչպես նաև ինձ համար շատ ոգևորիչ էր այն փաստը, որ նախագահը համարձակվեց հենց ուղղաթիռով այցելել Արցախ:



