Արծրուն Հովհաննիսյան. Կործանված ուղղաթիռին մոտենալու խնդիրը քննարկվել է ՀՀ նախագահի հետPanorama.am-ը գրում է․

Հայկական կողմին դեռևս չի հաջողվում մոտենալ ուղղաթիռին  և պարզել անձնակազմի ճակատագիրը, քանի որ կործանված ՄԻ-24 ուղղաթիռը գտնվում է միջդիրքային հատվածում: Այս  մասին  Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Հիմա ու հատկապես այս գիշեր կար մեծ լարվածություն, բայց չնայած դրան, «Միասնություն-2014» զորավարժությունները շարունակում են իրենց ընթացքը և միջադեպը պարտադիր կստանա իրեն արժանի պատասխան»,- մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ խնդիրը քննարկվել է այսօր ՀՀ նախագահի մասնակցությամբ, ով հետևում է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել