ArmnewsTV.am-ը գրում է․
Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսները կոչ են արել պետական և միջազգային բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` Ադրբեջանի սադրիչ և ռազմատենչ գործողությունները կանխարգելելու և պատերազմի վերսկսման վտանգը չեզոքացնելու համար: Անզեն ուղղաթիռին հարվածելը Հովիկ Աբրահամյանը համարում է ոճրագործություն եւ դատապարտում Ադրբեջանի սադրիչ քայլը: Ըստ նրա` սա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային կառույցների խնդիրն է:
Տեղի ունեցածի մասին լռելը Ազգային ժողովի փոխնախագահը համարում է հանցագործության հավասարազոր: Ըստ նրա` միջազգային կառույցների հայտարարություններն այս անգամ չպետք է լինեն ընդհանուր բնույթի եւ անհասցե: Միջադեպի համար մեղավորները պետք է հստակ նշվեն եւ այդ մասին պետք է խոսեն նաեւ բանակցություններում միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ Միսնկի խմբի անդամները: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ հրադադարի խախտումների այս պարբերականության մեջ առաջին անգամ է, որ միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը համարժեք պատասխան են տալիս Ադրբեջանին:
Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ ամենահամարժեքը հակառակորդին մեկին 10-ը պատժելն է: Միեւնույն ժամանակ ՀՅԴ պատգամավորը չի հավատում, որ միջազգային հանրությունը համարժեք կարձագանքի տեղի ունեցածին: Գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահ է, որ Հայաստանը պատրաստ է պատասխանել Ադրբեջանին, սակայն հայկական կողմը չի անում դա` հասկանալով, որ Բաքվի հարվածը սադրանք է:
Միջադեպի առնչությամբ հայտարարություն տարածեց Երկրապահ կամավորական միությունը Ադրբեջանի ղեկավարությանը զգուշացնելով` անսպառ չէ Հայաստանի համբերությունը: Եթե կրկին պատերազմ պարտադրեն` կպատժվեն, ինչպես 1994-ի մայիսին և ծնկաչոք հրադադար կմուրան, բայց այս անգամ Բաքվի մատույցներում:
Տեսանյութը՝ այստեղ