Սերժ Սարգսյանի՝ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ Ստեփանակերտ մեկնելը լուրջ հոգեբանական ճնշում էր ադրբեջանի վրա...
Եվս մի անգամ նրանց քաղաքական վերնախավը հայտնվեց «ֆուֆլո»-ի կարգավիճակում: Եվս մի անգամ հասարակ ադրբեջանի քաղաքացին հասկացավ, որ իրենց նախագահը մենակ Թվիթերում հոխորտալու ու անզեն, ուսումնական ուղղաթիռ խփելու է ունակ, ևս մի անգամ ազգային փոքրամասնությունները հասկացան, որ սա իրենց կռիվը չի ու շունչները պահած սպասում են, որ մեր կողմից պատերազմ չի սանձազերծվի: Ախա՜ր պատերազմի դեպքում նույնիսկ բնիկ ադրբեջանցի զինվորն (եթե բնիկ բնորոշումը ադրբեջանցու համար, իհարկե, տեղին է) անգամ կռվելու համար պատճառ չունի, ադրբեջանական քարոզչամեքենան ինչքան էլ լավ աշխատի, մեկ է՝ չի կարող իրենց մեջ մտցնել, որ այս պատերազմն իրենց հողի համար է, իսկ զավթելու համար հասարակ զինվորը կկռվի միայն ստիպողաբար, հրամանով: Իսկ ՀԱՅ զինվորը կռվում է` պաշտպանելու իր հողը, ՀԱՅ զինվորը կռվում է, որովհետև ամուր է զգում այդ հողի վրա, որովհետև այդ հողից ա սնունդ առել: Ածովի հողի վրա լավ այգի չես կարող հիմնել:
Պատերազմի վերսկսումն Ադրբեջանում կարող է հանգեցնել քաոսի, քանի որ ազգային փոքրամասնությունները, որոնք բնակչության մի զգալի հատվածն են ընդգրկում ու տարածքների նույնպես զգալի մասում ապրում, կարող է փորձել անկախանալ, ի վերջո նրանք ճնշված են այդ երկրում, գլուխները կախ ապրում են, քանի որ հնարավորություն չունեն արտահայտելու իրենց պահանջները: Պառակտումը միշտ էլ Դամոկլյան սրի նման կախված է Ադրբեջանի գլխավերևում: Լեզգի ու թալիշ զինվորը՝ ով գիտի, որ իր զոհվելուց հետո հնարավոր է, որ իր օրգանները վաճառեն, հո չի՞ գժվել, որ դոշը կրակին դեմ անի:
Մի խոսքով, հանգստություն է պետք պահպանել, քանի որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը մինիմալ հնարավորություններ ունի պատերազմը վերսկսելու: Ինֆորմացիայի հարցում զգույշ լինենք, իսկ ոգու հարցում անկոտրում, վստահենք մեր սահմանին օր ու գիշեր կանգնած տղերքին, հաստատ իրենք տեղում ավելի սթափ են գնահատում իրավիճակն ու ի զորու են ավելի ճիշտ կազմակերպել ցանկացած գործողություն:
Մենակ իրենց առողջություն, դուխ ու կորով ցանկանանք, մնացածն իրենք կանեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/852227371483762
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել