ԵՀՄՖ. Արցախի Ազգային Բանակը ի զորու է լայնածավալ պատժիչ գործողություններ իրականացնել ցանկացած ագրեսիայի դեմ168.am-ը գրում է․

ԵՀՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «ԵՀՄՖ Նախագահությունը Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի և Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու փաստերը որակում է որպես Ադրբեջանի կողմից պետական բարձր մակարդակով սանձազերծված սադրիչ գործողություններ:

Տարածաշրջանի կայունությունը խաթարող հերթական ադրբեջանական ագրեսիան կանխելու առիթով ԵՀՄՖ Նախագահությունը իր լոբինգային կառույցներին հանձնարարել է եվրոպական կառավարական և միջազգային կազմակերպություններում աշխատանքներ իրականացնել` Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ ու ռազմատենչ գործողությունները չեզոքացնելու համար: Նաև աշխատանքներ իրականացնել Ադրբեջանին զրկելու իբրև քաղաքակիրթ երկրների շարքին ներկայանալու տարաբնույթ ադրբեջանական փորձերից:

ԵՀՄՖ Նախագահությունը համոզված է, որ Արցախի Ազգային Բանակը ի զորու է լայնածավալ պատժիչ գործողություններ իրականացնել ցանկացած ագրեսիայի դեմ, սակայն համոզված ենք, որ Արցախի նախագահը, կառավարությունը և մնացած պետական ինստիտուտներն իրենց հերթական գործողություններով կշարունակեն հանդիսանալ տարածաշրջանի խաղաղության պահպանման համար կարևորագույն դերակատարություն ունեցողներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել