Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքական դաշտում նոր ինտրիգացիոն գործընթացներ են սպասվում. քաղաքական գործընթացները թևակոխում են նոր շրջափուլ:

Նախօրեին՝ «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունել Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպումը: Այս հանդիպումը հուշում է քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ: Մասնավորապես՝ ընդդիմադիր թևում կարծես սկսվում են ուրվագծվել բևեռացումներ՝ ի դեմս ՀԱԿ-Ժառանգություն և ԲՀԿ-ՕԵԿ տարբերակով:
Ի՞նչ է ստացվում. ՀԱԿ-ը և Ժառանգությունն անընդհատ հանդես գալով ավելի արմատական ընդդիմադիրի կեցվածքով՝ ակնհայտ իրենց դժգոհություններն են հայտնում կառավարման համակարգի շուրջ և պարբերաբար առաջ քաշում նախագահի հրաժարականի հարցը՝ այն դարձնելով շահարկման առարկա:
Առկա տարաձայնություններն ավելի խորացան ու սրվեցին ԲՀԿ-ի՝ եռյակում մոնոպոլիզացիա առաջարկելուց հետո, երբ առաջին նախագահը հասկացավ, որ այդ կառույցում ինքն ունի հյուրի կարգավիճակ. ստատուսները փոխվում են:
Նախկին կոալիցիոն գործընկերների անակնկալ հանդիպումը քաղաքական դաշտում հնարավոր նոր՝ երրորդ բևեռի ձևավորման մեսիջ է հիշեցնում, քանի որ հնարավոր մերձեցումը, քաղաքական զարգացումների հենց այս փուլում, պատահականություն կամ զուգադիպություն համարել չի կարելի:
ԲՀԿ-ՕԵԿ հնարավոր բևեռի ի հայտ գալով՝ հնարավոր է փորձ արվի ներկայացնել, որ իշխանությունների հետ երկխոսության գնալը պայքարի և քաղաքական նպատակներն իրականացնելու ավելի ցիվիլարխիկ մոտեցում է: Դրան գումարած այն հիմնական պահանջը, որն ունեն այս երկու կուսակցությունները՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական օրենսգիրք:
Այս ուժերը մի հարցում նույնպես ունեն ընդհանրություն՝ Սերժ Սարգսյանն իրենց համար ընդունելի նախագահ է:
Քաղաքական վերադասավորումները ՀՀ քաղաքական դաշտը կդարձնեն ավելի առողջ ու հագեցած՝ ապացուցելով, որ չկան հավերժ թշնամիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել