ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն դատապարտել են Ադրբեջանի լկտի քայլըArmlur.am-ը գրում է․

Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ն խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում. նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 3 զոհ։   Եվրամիությունն իր պաշտոնական կայքէջում դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Եվրոպական միությունը դատապարտում է ու կոչ անում բացահայտել Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած միջադեպը, այն է՝ հայկական ուղղաթիռի կործանումն Ադրբեջանի կողմից: Կարևոր է, որ հակամարտության կողմերը զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել