Խոսքեր չկան...

Կցանկանայի, որ առաջին պարբերությունը միայն նվիրված լիներ «Երկիրն Այսօր»-ի մեկնաբանին մատուցված անակնկալով, բայց ո՞վ իմանար, որ «Երկիրն Այսօր»-ն ու մնացած լրատվականները պետք է ցավալի լուր հայտնեն: Սահմանային գոտում խոցվել է մեր ուղղաթիռը: Ադրբեջանական խուժանը հերթական անգամ ցույց տվեց իր ժանիքները: Հիմա ուզում եմ նայեմ էն մարդկանց աչքերի մեջ, ովքեր խաղաղության երթ էին անում ու պահանջում էին՝ ազերաստների հետ մեղմ լինենք ու բարիդրացիական հարաբերություններ հաստատենք:

Ժողովուրդ ջան, հազար բերան տարբեր մարդիկ ասեցին՝ դեզինֆո մի՛ տարածեք, ադրբեջանական նյութեր ներս մի՛ բերեք: Էտ անտեր արմենիա.ազ-ը շեյր մի՛ արեք: Չեմ հասկանում՝ դժվար ա՞ էսքանը հասկանալը: Արմենիա.ազ-ը հայկական կայք չի, մի քիչ քթածակ ունեցեք, տեսեք վերջում ինչ ա գրած: AZ-ն ադրբեջանական դոմեյնն ա: Հասկանում եմ՝ սաղդ ուզում եք մի ավել բան ասեք, բայց եկեք ոչ մեկս էլ ոչ մի բան չասենք: Թողեք ասողները կասեն էլի:

Անգլիայում դատապարտել են Դեր Զորում հայկական եկեղեցու պայթեցումը: Ես էս աշխարհքից բան չեմ հասկանում, ախպեր: Անգլիան ու ԱՄՆ-ն նույն էտ պայթեցնողների գլուխ կանգնած՝ պայքարում են Սիրիայի դեմ: Հիմա էլ դատապարտում են: Էն մնացածն էլ ասում են՝ տեսեք ինչ լավն են: Էս աշխարհքը գժվել ա, ու ռեստարտի ժամանակը մոտեցել ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել